երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Երկրի ղեկավարը հրավիրում է ԳՇ պետին, ասում՝ ես ուզում եմ ազատվել բոլոր հներից. սա ի՞նչ է նշանակում. Օհանյան

Երկրի ղեկավարը հրավիրում է ԳՇ պետին, ասում՝ ես ուզում եմ ազատվել բոլոր հներից. սա ի՞նչ է նշանակում. Օհանյան

Մեր բանակն օրեցօր կատարելագործվել է, եւ ճիշտ չէ այս պարտությունը գցել բանակի վրա: Բարոյական չէ դա, որովհետեւ այս պատերազմի ժամանակ բանակը մեն-մենակ հայտնվեց հակառակորդի դիմաց: Բանակը մնաց առանց թիկունքի: Այս մասին այսօր Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

՛՛Համոզված ենք, որ շարքայինները, հրամանատարները քաջաբար կռվել են, իրենց կյանքն են տվել հայ ժողովրդի արժանապատվության համար: Միայն բանակի թիկունքը շատ փխրուն է եղել մինչեւ պատերազմը եւ պատերազմի ընթացքում, որովհետեւ այս իշխանությունները բանակի հանդեպ իրենց ռազմավարությունը կառուցել են ոչ թե ռազմավարական բարձր նշանակետից, այլ իջեցրել են մարտավարական նույնիսկ ամենացածր վարտիքի մակարդակի՛՛,-ասաց նա:

Օհանյանի խոսքով՝ իշխանությունները պառակտել են հասարակությունն էլ, բանակն էլ՝ բաժանելով հնի ու նորի:

՛՛Տեղեկացնեմ, որ ԳՇ պետ Մովսես Հակոբյանին փոխելու ժամանակ, երբ նա հրաժարվում էր, անօրինական քայլ է կատարվել ԶՈւ ԳՇ-ի եւ ԳՇ պետի նկատմամբ: Ինչպե՞ս հասկանալ, երբ այս իշխանությունների ղեկավարը հրավիրում եւ ԳՇ պետին ասում է՝ ես ուզում եմ ազատվել բոլոր հներից: Ինչ է նշանակում հին բանակում: Դա նշանակում է տարիքով նձնավորություն համապատասխան գիտելիքներով, հմտություններով: Դա նշանակում է բարձր պաշտոնատար անձ, ով անցել է ծառայողական աստիճանով եւ ավելի լավ է տիրապետում այսօրվա ռազմական թատերաբեմը, ավելի լայն աշխարհայացք ունի:

Հին՝ նշանակում է բարձր կոչում, որի համար արյուն-քրտինք թափելով, 4 անգամ վիրավորվելով՝ դու նրան ասում ես՝ ազատվիր, որովհետեւ հին ես: Հին՝ նշանակում է փորձված, մարտական կարողությունների տեր, Աֆղանստանով, առաջին պատերազմով, ապրիլյան պատերազմով անցած անձնավորությանը ազատել պաշտոնից:

Արդյունքը մենք տեսնում ենք՝ կառավարման մեջ թերություններ, թիկունքը բաց, ժողովրդին չենք կարողանում համախմբել: Ինչպե՞ս կարելի է վարչական ռեսուրսը օգտագործելով մարդկանց տանել Եռաբլուր, գրկել զոհված ծնողի հարազատին, բայց նույն բանը չանել պատերազմի տարիներին, չգնալ, չգրկել հայոց հրամանատարին, հայոց զինվորին, որ հետո զոհված զինվորի հարազատին չգրկես: Այսօր հայոց բանակը պետք է մնա հայ ժողովրդի միակ երաշխավորը անվտանգության՛՛,-նշեց Օհանյանը:

  • Կիսվել: