Երկիրը պետք է հեռանկար ունենա, Վազգենը կասեր՝ «Մտածեք էս երկրի մասին»․ Արամ Սարգսյան
ժողովուրդը արյուն է ուզել, որովհետև պարտված գլադիատորը թշնամու՞ երկրից էր, թե՞ ինքը էդպիսի խաղադրույք էր արել ու չէր ուզում փողը կորցնել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի նախկին վարչապետ Արամ Սարգսյանը։
Նա, մասնավորապես, նշել է․
«Երկիրը պետք է հեռանկար ու երազանք ունենա:
Ցանկացած երկրի անկախության, ինքնիշխանության ու ազգային անվտանգության հիմքում տնտեսական զարգացումն է: Տնտեսության մակարդակն է որոշում երկրում և քաղաքականության, և մշակույթի, և ժողովրդավարության մակարդակը: ՀԴՄ կտրոն պահանջելը ճիշտ է, բայց շատ ավելի կարևոր խնդիրներ կան, միայն ՀԴՄ-ով խանութից այն կողմ չես գնա: Այդ խնդիրներից հաճախ մենք չենք խոսում, որ նախկիների ջրաղացին ջուր լցնող չընկալվենք, ու այդ խնդիրները մնում են չարժևորված: Չկարևորված ու շրջանցված:
Առաջինը ու ամենակարևորը Արցախի հիմնահարցն է: Այսօր սեղանին ունենք երկու տարբերակ, և մենք երկուսին էլ դեմ ենք՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Ու մեր ռազմավարական գործընկերն է, սեփական շահից ելնելով, առաջարկել այդ չարաբաստիկ երկրորդ տարբերակը, որին կողմ է Ադրբեջանը...
ժողովուրդը արյուն է ուզել, որովհետև պարտված գլադիատորը թշնամու՞ երկրից էր, թե՞ ինքը էդպիսի խաղադրույք էր արել ու չէր ուզում փողը կորցնել: Ու իսկապես՝ ո՞վ էր դատավորը: Չգիտեմ, բայց եղբայրս՝ Վազգենը հաստատ կասեր՝ «Մտածեք էս երկրի մասին»։ 2020-ին մտնում ենք 21-րդ դարի ԵՐՐՈՐԴ տասնամյակ: Մեզ ոչ ոք վաղը չի վերադարձնելու այսօր չարած գործերի ժամանակը, ու՝ չի ներելու: Երկիրը պետք է հեռանկար ու երազանք ունենա: Դիմադրունակություն: Մնացածը դուք մտածեք»: