շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հոկտեմբերի 27-ի բաց թողնված փամփnւշտը սլանում է Սյունիքի ուղղությամբ․ Արամ Սարգսյան

Հոկտեմբերի 27-ի բաց թողնված փամփnւշտը սլանում է Սյունիքի ուղղությամբ․ Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը «հոկտեմբերի 27»-ի գործով անցած տարի երկու անգամ կանչվել է ԱԱԾ՝ հարցաքննության։

«Բավականին երկար, հոգնեցուցիչ հարցաքնություն էր. դրանից հետո այևս  ինձ չեն կանչել, որովհետև գործի հետ կապված որևէ նոր բան իմ ասելիքում չկար, առավել ևս որ կային հին ցուցմունքները»,- այս մասին այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Սարգսյանը։

«Հոկտեմբերի 27-ի բացահայտման խնդիրը հիմնականում ԱԱԾ դաշտում է, այդ մարմին է, որ կարող է արտաքին քաղաքական հետքի մասով տեղեկություն տալ՝ հաստատել կամ հերքել՝ կա՞ արտաքին քաղաքական հետք, թե՞ ոչ։ Իսկ քանի որ դա ոչ հասատատված է, ոչ հերքված է, այդ վարկածը մնում է  օդի մեջ  և հոկտեմբերի 27-ը մնում է  չբացահայտված»,-ասաց նա:

Արամ Սարգսյանի կարծիքով, յուրաքանչյուր մարդ ինքն իր մեջ, իր ներսում «հոկտեմբերի 27»-ն ինչ-որ առումով բացահայտել է, ունի իր սեփական մոտեցումները։

«Կարծում եմ՝ արդարությունը, արդարադատությունը հենց այդ իմաստն էլ ունի, որ հանրությանը համոզի, որ քո  մոտեցումները կամ ճիշտ էին, կամ սխալ։ Ցավոք, մեր արդարադատությունն առ այսօր  դա չի արել։ ԵՍ շատ  կուզենամ մենք դառնանք այնպիսի պետություն, որի արդարադատությունը կարողանա նման դժվար գործը, որն  իմ կարծիքով միանշանակ արտաքին քաղաքական հետք ունի, որի բաց թողած փամփուշտն առ այսօր  սլանում է Սյունիքի ուղղությամբ, բացահայտվի»,- ասաց Արամ Սարգսյանը։

  • Կիսվել: