շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վարչապետ եմ դարձել, որ հոկտեմբերի 27-ը բացահայտվի. Իմ գնալուց հետո ցուցմունքները 180 աստիճան փոխվեցին. Արամ Սարգսյան

Վարչապետ եմ դարձել, որ հոկտեմբերի 27-ը բացահայտվի. Իմ գնալուց հետո ցուցմունքները 180 աստիճան փոխվեցին. Արամ Սարգսյան

Ես որեւէ բան չեմ արել պաշտոնի համար, չեմ ձգտել պաշտոնի, հոկտեմբերի 27-ից հետո էլ գնացել եմ իշխանության, որովհետեւ եղբորս ընկերները դեռ էն ժամանակ մտածում էին, որ էդ գործը կոծկվելու է եւ իրենց պետք էր մարդ, որի գալով իրենք վստահ կլինեին, որ այդ գործը չի կոծկվի, որ հետամուտ կլինեն մինչեւ վերջ «հոկտեմբերի 27»-ի բացահայտմանը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Սարգսյանը։

«Եթե նայեք, թե 2000-ի մայիսի 2-ից հետո, երբ ինձ հանեցին, հոկտեմբերի 27-ի գործը ինչ 180 աստիճանի փոփոխություն ունեցավ, թե մինչ այդ տրված ցուցմունքները ում դեմ, ինչպես փոխվեցին եւ այդ մարդիկ ազատվեցին, եւ այսօրվա իշխանություններն էլ, որ ինձ հարցաքննում են, հարցաքննում են այդ ենթատեքստում, որովհետեւ ինձնից հետո գործը փախվեց, մեղադրյալներն ասում էին, որ իրենցից բռնությամբ, ուժի ազդեցությամբ են ցուցմունքներ վերցրել: Հետո դատական պրոցես եղավ ուժ կիրառողների նկատմամբ, պարզվեց՝ ուժ չի կիրառվել: Բայց միեւնույն է, հիմնավոր համարվեցին մայիսի 2-ից հետո տված ցուցմունքները, իսկ մինչեւ այդ եղած ցուցմունքները, երբ ես վարչապետ էի, հիմնավոր չճանաչվեցին»,- հայտարարեց Արամ Սարգսյանը:

  • Կիսվել: