շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Եթե կա խնդիրները լուծող մարդ, ով իր վրա վերցնում է այդ լուծումը, թող ասի, ես էլ միանամ էդ մարդուն. Արամ Սարգսյան

Եթե կա խնդիրները լուծող մարդ, ով իր վրա վերցնում է այդ լուծումը, թող ասի, ես էլ միանամ էդ մարդուն. Արամ Սարգսյան

Մենք պետք է հետեւություն անենք, թե այս ծանր իրավիճակում մենք ինչ ենք անում. Մենք երկրի ներսում սկսում ենք իրար ուտե՞լ, ուզում ենք փոփոխությունների գնալ, այդ  փոփոխություններն ինչ են տալու եւ փոփոխվողը, որ գալու է, ի՞նչ է առաջարկելու եւ ինչպես է խնդիրները լուծելու: Այս մասին այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Սարգսյանը։

«Եթե կա խնդիրները լուծող մարդ, ով իր վրա վերցնում է այդ լուծումը ու չի ասում՝ կգնամ Պուտինի հետ կխոսեմ, կտեսնեմ ինչ է ասում, հետո կգամ կասեմ, թե հարցերը ոնց ենք լուծելու, թող ասի, ես էլ միանամ էդ մարդուն:

Ես խնդրի լուծումները 2003 թվականից սկսած տեսել եմ  Հայաստանի՝ միջազգային հանրությանն ինտեգրվելու մեջ: Ես համարում եմ, որ այսօրվա պատերազմը ժողովրդավարության եւ դիկտատուրայի պատերազմ է, դեմոկրատիայի եւ միապետության պատերազմ է: Միապետերի թիմը, որը հասկացավ, որ ուկրաինական պատերազմում Ռուսաստանի պարտությունից եւ Պուտինի հեռանալուց հետո հերթը հասնելու է Էրդողանին, Չինաստանի նախագահին, Իրանին, Ադրբեջանին, այդ թիմերը միավորվեցին եւ աշխարհի տարբեր կետերում իրենց պահելու համար պատերազմական փոքր օջախներ են ստեղծում՝ իրենց իշխանությունը պահելու համար:

Ցավոք, 21-րդ դարի մարտահրավերը դեմոկրատիայի եւ միապետության հակադրությունն է: Ես համոզված եմ, որ դեմոկրատիան հաղթելու է, մշտապես դրա կողմնակիցն եմ եղել, համարել եմ, որ մենք վաղուց քայլ առ քայլ պետք է հրաժարված լինեինք Ռուսաստանից: Խնդիրը սրան չէր հասնի, եթե իմ առաջարկները լսվեին»,-ասաց նա:

Հարցին, թե ո՞րն է Ռուսաստանի այլընտրանքը, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Իսկ Ռուսաստանի հետ մնալը դուք այլընտրա՞նք եք համարում: Այդ այլընտրանքի արդյունքում դուք կորցրեցիք Լեռնային Ղարաբաղը»:

Դիտարկմանը, որ Արեւմուտքը անգամ պատժամիջոցներ չի կիրառում Ադրբեջանի նկատմամբ, նա արձագանքեց. «Դուք մնացեք ռուսական ուղեծրում, համարեք, որ դա է ճիշտը: Ես իմ տեսակետներն ասել եմ այլընտրանքի մասով, դա 1000-ից ավելի հարցազրույցներ են եւ չեմ կարծում, որ «Եռաբլուրում» պետք է կանգնեմ ու ներկայացնեմ, թե որոնք են այդ այլընտրանքները: Դուք նախընտրում եք ռուսական ուղեծիրը, միացեք Պուտինին, ով ՌԴ-ից մեզ ասում էր՝ այլընտրանք չկա, որ մեր միակ տարբերակը ՌԴ-ի հետ լինելն է: Միացեք այդ մարդկանց: Այլընտրանքը մենք ենք, այն ուժերն են, որոնք ասում են, որ Հայաստանի ապագան, տեսլականը, ոչ միութենական մնալու միակ հնարավորությունը քաղաքակիրթ աշխարհին, ժողովրդավար աշխարհին միանալն է: Եթե ուզում ենք, պտք է քայլեր անենք, միանանք, ոչ մեկը չի գալու մեր ձեռքից բռնի, տանի միացնի: Ռուսաստանը պարտադրում է, որ միանանք իրեն, դուք էլ այդ ջրաղացին ջուր եք լցնում:

  • Կիսվել: