երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երևի թե նեանդերտալների կմախքներն էլ Քոչարյանի ու Սարգսյանի օրինակով մերժեն պատվարժան այրերին․ Ալեքսանյանը՝ Լևոն Զուրաբյանին

Երևի թե նեանդերտալների կմախքներն էլ Քոչարյանի ու Սարգսյանի օրինակով մերժեն պատվարժան այրերին․ Ալեքսանյանը՝ Լևոն Զուրաբյանին

Իմացա, որ 2021 թ.-ի ընտրություններում Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին ընտրական դաշինք առաջարկելուց և մերժվելուց հետո ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն այսօր էլ արդեն ՀՀ քաղաքացիների մի ստվար մասի (եթե միտքը ճիշտ եմ հասկացել, մոտ 680 000) «թեթևամիտ» է անվանել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Ճակատագրի հեգնանք է երևի, որ նույն տեքստում հենց Զուրաբյանը խոսել է ՀՀ ղեկավարների «էվոլյուցիայի» մասին. ըստ տեքստի տրամաբանության՝ «աստվածայինից»՝ «պիտեկանտրոպ»։

Եթե շարժվենք միայն ու հատկապես պարոն Զուրաբյանի տրամաբանությամբ, ապա հաջորդ ընտրություններից առաջ պիտի ՀԱԿ առաջնորդներին դիտարկենք Լոնդոնում՝ Հարավային Կենսինգտոնի Պատմության թանգարանում՝ նեանդերտալների կմախքների առաջ կոալիցիոն պայմանագիր առաջարկելիս։

Բայց, ավաղ, երևի թե նեանդերտալների կմախքներն էլ Քոչարյանի ու Սարգսյանի օրինակով մերժեն պատվարժան այրերին։ Դե իսկ այդ ամենից հետո Հայաստանի 680 000 քաղաքացիներին «թեթևամիտ» անվանելու բնորոշումը պարոն Զուրաբյանը լավագույնն է տվել՝ իր տեքստում մի քանի անգամ օգտագործելով «ողորմելի» բառը՝ յուր հոմանիշներով»,-գրել է Ալեքսանյանը։

  • Կիսվել: