ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Երևանում, Գորիսում և Ստեփանակերտում կգումարվի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողով

Երևանում, Գորիսում և Ստեփանակերտում կգումարվի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողով

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակի կազմակերպմամբ՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 3-ը Երևանում, Գորիսում և Ստեփանակերտում կգումարվի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակները խորհրդաժողով։ 

Խորհրդաժողովին մասնակցում են Հայ Դատի ավելի քան 20 հանձնախմբերից և  գրասենյակներից, ինչպես նաեւ ՀՅԴ կուսակցական մարմիններից մոտ 50 ներկայացուցիչներ։

Նոյեմբերի 29-ին Երևանում կկայանա խորհրդաժողովի պաշտոնական բացումը։ Նոյեմբերի 30-ից խորհրդաժողովն իր աշխատանքները կշարունակի Գորիսում, իսկ դեկտեմբերի 2-ից՝ Արցախի Հանրապետությունում։

Լրատվամիջոցների ներկայացուցիչները հրավիրվում են լուսաբանելու խորհրդաժողովի պաշտոնական բացման միջոցառումը և կարճ հարցազրույցներ վերցնելու տարբեր երկրներում գործող Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների պատասխանատուներից։

Խորհրդաժողովը կսկսվի ժամը 10։00-ին` «Անի գրանդ հոթել» հյուրանոցում։ 

Մանրամասների համար՝

Գևորգ Ղուկասյան՝ 096-76-86-86

  • Կիսվել: