երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՄԱԿ ԱԽ-ն հենց այն կառույցն է, որն ունի Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը կանխարգելելու լիազորություններ. Արցախի ԱԳ նախարար

ՄԱԿ ԱԽ-ն հենց այն կառույցն է, որն ունի Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը կանխարգելելու լիազորություններ. Արցախի ԱԳ նախարար

Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն այսօր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը նվիրված առցանց խորհրդաժողովի ժամանակ ողջունեց և շնորհակալություն հայտնեց այն երկրներին, որոնք ՄԱԿ անվտանգության խորհրդի նսիտին հստակ ձևակերպումներ են տվել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականության վերաբերյալ։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Միևնույն ժամանակ մտահոգություններ ունենք մի շարք երկրների կողմից, որ փորձեր են կատարվել ինչ-որ հավասարության նշաններ դնել Լաչինի միջանցքի և այլ ճանապարհների, տրանսպորտային կոմունիկացիաների միջև, ինչն անթույլատրելի է։ Եվ որը չի համապատասխանում Լաչինի միջանցքի՝ նոյեմբերի 9-ի 2020 թվականի փաստաթղթով սահմանված պարամետրերին՛՛:

Ղազարյանի խոսքով՝ ՄԱԿ արտահերթ նիստի հրավիրումը միայն մեկնարկն է, և այս գործընթացը շարունակվելու է՝ հաշվի առնելով, որ ՛՛ՄԱԿ ԱԽ-ն հենց այն կառույցն է, որն ունի և՛ նման իրավասություն, և՛ նման լիազորություներ, և՛ նման կարողություններ, որպեսզի կանխարգելի այն ցեղասպան քաղաքականությունը, որը մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից՛՛:

  • Կիսվել: