երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արամ Ա. Վեհափառի նախագահությամբ Անթիլիասում կայացել է «Հայկական աշխարհը և տարածաշրջանային վերջին իրադարձությունները» թեմայով խորհրդաժողով

Արամ Ա. Վեհափառի նախագահությամբ Անթիլիասում կայացել է «Հայկական աշխարհը և տարածաշրջանային վերջին իրադարձությունները» թեմայով խորհրդաժողով

Անթիլիասում կայացել է «Հայկական աշխարհը և տարածաշրջանային վերջին իրադարձությունները» թեմայով խորհրդաժողովը, հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանից:

«Օրհնութեամբ եւ նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Կաթողիկոսին, Ուրբաթ, 19 Յունուար 2024-ի, Անթիլիասի Մայրավանքին մէջ ընթացք առաւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Վերլուծման Եւ Իրազեկման Հարթակին (Վ.Ի.Հ.) «Հայկական Աշխարհը Եւ Տարածաշրջանային Վերջին Իրադարձութիւնները» խորագրով խորհրդաժողովը։

Երկօրեայ խորհրդաժողովը պիտի քննարկէ Ազրպէյճանի ոչնչացման քաղաքականութիւնը դիմակայելու, արցախահայութեան եւ ռազմագերիներու ու առեւանգուած ռազմաքաղաքական ղեկավարութեան տուն դարձի, տարածաշրջանային քաղաքական իրադարձութիւններու եւ Արցախի հոգեւոր ու մշակութային ժառանգութեան պահպանման առնչուած թեմաներ։

Նշենք, որ խորհրդաժողովի մասնակից անդամները անցնող տարի ունեցան եօթը առցանց նիստեր, որոնց ընթացքին, Նորին Սրբութեան նախագահութեամբ, քննարկուեցան հայկական աշխարհի առնչուածութիւնը աշխարհաքաղաքական նորագոյն իրադարձութիւնները։

Խորհրդաժողովի աւարտին պիտի հրապարակուի ժողովէն բխած հաղորդագրութիւն մը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: