ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Երևանն ու Մոսկվան բախվում են ընդհանուր մարտահրավերների, նաև ընդհանուր հնարավորություններ ունեն

Երևանն ու Մոսկվան բախվում են ընդհանուր մարտահրավերների, նաև ընդհանուր հնարավորություններ ունեն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Երևանն ու Մոսկվան բախվում են ընդհանուր մարտահրավերների, ինչպես նաև ընդհանուր հնարավորություններ ունեն։ Այս մասին ՀՀ վարչապետն ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Երեկ մենք Վլադիմիր Պուտինի հետ համաձայնության ենք եկել, որ ՀՀ-ՌԴ միջկառավարական խորհուրդը պետք է դառնա այն հիմնական հարթակը, որի միջոցով կիրականացվեն տնտեսության, էներգետիկայի և այլ բնագավառներում ձեռք բերված մեր պայմանավորվածությունները։ Այսպիսի իրավիճակում մենք ունենք ընդհանուր մարտահրավերներ, ինչպես նաև ընդհանուր հնարավորություններ, որոնք պետք է արձանագրել և օգտագործել», - ասել է Փաշինյանը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով ՌԴ-ում է։

  • Կիսվել: