ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Երևանի քաղաքապետի հրաժարական չի լինելու. Հովսեփ Կուբատյան

Երևանի քաղաքապետի հրաժարական չի լինելու. Հովսեփ Կուբատյան

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հրաժարական չի տալու, այդ մասին հայտարարել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը:

«Ոչ հրաժարական է լինելու, ոչ էլ դուք իշխանության գալու շանս ունեք։ Այն փողերը, որ ծախսում եք «ճ» կարգի կայքերի ու ֆեյքերի վրա, պահեք փաստաբանների համար», -իր ֆեյսբուքյան էջում ակնարկելով նախկին իշխանություններին, գրել է Կուբատյանը:

Նշենք, որ մամուլում վերջին օրերին տեղեկություններ հրապարակվեցին նախկին իշխանությունների մաս կազմած առանձին օլիգարխների կողմից Երևան քաղաքին «Կամազ» մակնիշի մեքենաներ նվիրելու մասին:

  • Կիսվել: