հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Երեւանի եւ Անկարայի հարաբերությունների կարգավորումը կախված չէ մի կողմի դիրքորոշումից․ ԱԳ նախարար

Երեւանի եւ Անկարայի հարաբերությունների կարգավորումը կախված չէ մի կողմի դիրքորոշումից․ ԱԳ նախարար

Հայաստանի դիրքորոշման մեջ մեծ հաշվով փոփոխություն չի եղել. Թե՛ վերջին տարիներին եւ թե՛ 25-30 տարիների ընթացքում Երեւանը գտնում է, որ պետք է բացել սահմանները Թուրքիայի հետ եւ դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների։ Այս մասին փետրվարի 2-ին Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ այժմ հայկական կողմը նույն ակնկալիքներով է մտել գործընթացի մեջ.

Նախարարը նշեց, որ մինչ այժմ կայացել է Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների մեկ հանդիպում։ «Շատ բովանդակային հարցեր այն չէր կարող ընդգրկել։ Բայց կան նշաններ, որ գործընթացը հաջող կընթանա։ Սակայն սա այն հարցն է, որը կախված չէ մի կողմի դիրքորոշումից»,- ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը։

  • Կիսվել: