ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Երևանի ավագանու անդամները բերման են ենթարկվել․ նրանց թվում է Դավիթ Խաժակյանը

Երևանի ավագանու անդամները բերման են ենթարկվել․ նրանց թվում է Դավիթ Խաժակյանը

Քիչ առաջ ԱԱԾ շենքի դիմացից բերման ենթարկվեցին Երեւանի ավագանու ԲՀԿ-ական անդամները, ինչպես նաև Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

ԲՀԿ-ականներն են Մարկոս Հարությունյանը և Արմեն Ներսիսյանը։

Նշենք, որ ոստիկանությունը հայտարարել էր՝ եթե 15 րոպեում հավաքը չդադարեցվի, մասնակիցները պատասխանատվության ենթարկվելու՝ հիշեցնելով, որ արտակարգ դրության պայմաններում հավաքներն արգելվում են։

  • Կիսվել: