շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երևանի ավագանիում «Հանրային ձայնը» նոր անդամ ունի. ԿԸՀ-ն գրանցել է

Երևանի ավագանիում «Հանրային ձայնը» նոր անդամ ունի. ԿԸՀ-ն գրանցել է

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 19-ին գումարել է հերթական նիստ։ Նիստի օրակարգում Երևանի քաղաքապետի՝ մարտի 15-ին ԿԸՀ ուղարկած արձանագրությունն էր, որի համաձայն Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Ամալյա Սարգսյանի լիազորությունները վաղաժամ դադարել են։

ԿԸՀ-ից հայտնում են, որ ԿԸՀ արձանագրությամբ, Երևանի ավագանու անդամ է գրանցվել «Հանրային ձայն» կուսակցության համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Գրիգոր Անդրանիկի Հարությունյանը։

  • Կիսվել: