հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Երեկ հատնաբերվել է  14 զինծառայողի աճյուն․ Հունան Թադեւոսյան

Երեկ հատնաբերվել է 14 զինծառայողի աճյուն․ Հունան Թադեւոսյան

Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում երեկ՝ հունվարի 9-ին, Կովսականի ուղղությամբ (Զանգելան) հայտնաբերվել է 14 զինծառայողի դի։ Այս մասին  հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը:

Նա նշեց, որ որոնողական աշխատանքներն վաղը շարունակվելու են՝ Հադրութում, Կովսականում(Զանգելան), Մարտունիում, Մեխակավանում (Ջաբրայել) եւ Որոտանում (Կուբատլու):

«Հադրութում երկու խումբ է աշխատելու, մեկը որոնելու է մահացածների դիերը, մյուսը` թաքնվածներին է որոնելու»,-ասաց Հունան Թադեւոսյանը:

  • Կիսվել: