կիրակի, հունիս 23
23 / 6 / 2024
Զոհված զինծառայողների ծնողներին մինչև 3 տարեկան երեխայի աջակցության ծրագրի շահառուների թիվը ավելացվել 50-ով

Զոհված զինծառայողների ծնողներին մինչև 3 տարեկան երեխայի աջակցության ծրագրի շահառուների թիվը ավելացվել 50-ով

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ծնողներին մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կազմակերպման համար պետական աջակցության նպատակով լրացուցիչ հատկացնել 32 մլն 336 հազար դրամ գումար՝ միջոցառման շրջանակներում ևս 50 շահառուի աջակցություն տրամադրելու նպատակով։

Նշենք, որ այս ծրագրով նախատեսվում է յուրաքանչյուր երեխայի խնամքը դայակի կամ հաստատության միջոցով կազմակերպելու համար շահառուին ամսական կտրվածքով վճարել գումար՝ ծառայությունների մատուցման պայմանագրով սահմանված ամսական վարձատրության չափով, բայց ոչ ավելի, քան 104 000 դրամը։

Կառավարության որոշմամբ նշված միջոցառման շրջանակում 100 շահառու ընդգրկելու համար ՀՀ պահուստային ֆոնդից հատկացվել է 104,000.0 հազ․ դրամ, սակայն պահանջարկը մեծ է եւ անհրաժեշտություն է առաջացել միջոցառման մեջ ևս 50 շահառու ընդգրկելու համար նախատեսել լրացուցիչ գումար։

  • Կիսվել: