հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Էրդողանը Վրաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ 12 միջկառավարական համաձայնագիր է հաստատել

Էրդողանը Վրաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ 12 միջկառավարական համաձայնագիր է հաստատել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է 12 միջկառավարական համաձայնագիր, որոնց տեքստերն այսօր հրապարակվել են Թուրքիայի կառավարության պաշտոնական տեղեկագիր Resmi Gazete-ում:

Ի թիվս այլոց, ուժի մեջ է մտել Ադրբեջանի հետ էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտում համագործակցության մասին միջկառավարական համաձայնագիրը: Հաստատվել է նաև Թուրքիայի և Ադրբեջանի միջև պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը:

Փաստաթղթերի ցանկում կա նաև պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ Թուրքիայի և Ղազախստանի միջպետական համաձայնագիրը:

Միևնույն ժամանակ, Ղրղզստանի հետ Բիշքեկում ղրղզ-թուրքական բարեկամության հիվանդանոցի բացման, համատեղ կառավարման և փոխանցման մասին միջգերատեսչական համաձայնագիր է հաստատվել:

Ղրղզստանի հետ ուժի մեջ մտած մեկ այլ համաձայնագիր վերաբերում է Թուրքիայի համալսարաններում Ղրղզստանից ժամանած բժիշկների կրթությանը և վերապատրաստմանը:

Հաստատված փաստաթղթերի թվում կա նաև համաձայնագիր Վրաստանի հետ միջազգային համակցված բեռնափոխադրումների ոլորտում, ինչպես նաև պայմանավորվածություն այս երկրի հետ երկաթուղային բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների մասին:

Ցուցակում ներառված են նաև Մոնտենեգրոյի և Վենեսուելայի հետ միջկառավարական համաձայնագրեր:

  • Կիսվել: