շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Էրդողանը, չունենալով ռեսուրսներ, միայն բարձրացնում է խաղադրույքները. փորձագետ

Էրդողանը, չունենալով ռեսուրսներ, միայն բարձրացնում է խաղադրույքները. փորձագետ

Թուրքիայի վիճակն օրեցօր ավելի է ծանրանում, բայց այդ ֆոնին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է անվերջ բարձրացնել խաղադրույքները՝ իրավիճակն այլ կերպ ներկայացնելով։ Այս մասին  հայտարարել է քաղաքագետ Վարդան Խաչատրյանը։

Նրա խոսքով, ԱՄՆ նախագահը չի ընդունել Էրդողանին Միացյալ Նահանգներ կատարած այցի ընթացքում, եւ դա ակնհայտ հաստատում է, որ իրավիճակն ամենևին էլ այնպիսին չէ, ինչպիսին փորձում է ներկայացնել Թուրքիայի առաջնորդը: «Նա (Էրդողանը) անընդհատ բարձրացնում է խաղադրույքները՝ ձգտելով տեսանելիություն ստեղծել, կարծես քարտերի ուժեղ համադրություն ունի։ Անվերջ այդպես խաղալ հնարավոր չէ, հատկապես, երբ սեղանի շուրջ խաղացողը պատրաստ է պատասխանել ցանկացած նոր խաղադրույքի տասնապատիկի չափով», - հայտարարել է փորձագետը։

Նա ընդգծել է, որ Թուրքիան գլխացավանք է դառնում Արեւմուտքի եւ հատկապես ՆԱՏՕ-ի համար, ինչը կապված էր ինչպես Թուրքիայի կողմից ռուսական C-400 համակարգերի ձեռքբերման, այնպես էլ Հունաստանի հետ հակամարտության եւ թուրքական նավատորմի գործողությունների հետ, որը ֆրանսիական նավերին վտարեց իրենց տարածքային ջրերից վտարեց: «Արեւմտյան երկրները պատասխանում են տնտեսական ճնշման ուժեղացմամբ, ինչն ազդում է Թուրքիայի տնտեսական վիճակի եւ ազգային արժույթի փոխարժեքի վրա», - նշել է Խաչատրյանը:

Նա նշել է, որ Թուրքիան գտնվում է մի իրավիճակում, երբ բոլոր հարևան երկրները տրամադրված են դրան ոչ բարեկամական։ «Թուրքիայի մյուս հարևանների համեմատ Հայաստանը, հավանաբար, ամենամերձավորն է», - նշեց նա։

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը ևս որևէ արդյունք չտվեց, ինչի մասին վկայում էին թեկուզ փոքրաթիվ, բայց միանգամայն «խոսող» պաշտոնական հայտարարությունները, կարծում է փորձագետը։ Նրա խոսքով, «ռացիոնալ քննարկումների» եւ «կողմերի դիրքորոշումների հստակեցման» մասին ռուսական կողմի հնչեցրած ձեւակերպումները խոսում են այն մասին, որ ներկայումս Ռուսաստանը չի ցանկանում եւ/կամ պատրաստ չէ Թուրքիայի պատճառով մտնել մեծ դիմակայության դաշտ:

  • Կիսվել: