չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Էրդողանն ու Մերկելը հեռախոսազրույց են ունեցել

Էրդողանն ու Մերկելը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, գրում է Ermenihaber.am-ը։

Թուրքիայի հեռահաղորդակցության նախարարության կողմից հրապարակված տեղեկության համաձայն՝ կողմերը քննարկել են Լիբիայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև՝ երկկողմ հարաբերությունների խորացմանը, այդ թվում՝ տնտեսության և զբոսաշրջության խթանմանն ուղղված հնարավոր քայլերը։

Էրդողանն ու Մերկելը անդրադարձել են նաև կորոնավիրուսի համավարակի դեմ տարվող պայքարին, ինչպես նաև՝ համավարակի ավարտից հետո երկկողմ համագործակցության հեռանկարներին։

  • Կիսվել: