հինգշաբթի, հոկտեմբեր 1
1 / 10 / 2026
Էմոցիոնալ պոռթկում է եղել, բայց խնդիրները լուծելու համար են, ոչ թե էլ ավելի բարդացնելու. Նարեկ Կարապետյան

Էմոցիոնալ պոռթկում է եղել, բայց խնդիրները լուծելու համար են, ոչ թե էլ ավելի բարդացնելու. Նարեկ Կարապետյան

Կան բարեկրթության նորմեր, որ մենք աշխատում ենք պահել, երբեմն իրավիճակը կառավարումից դուրս է գալիս մենք պետք է կարողանանք այնպես անել, որ իրավիճակը հետ գա կառավարման դաշտ։ Այս մասին անդրադառնալով ՔՊ-ական պատգամավորների հետ բանավեճին ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

«Սուր ելույթներից հետո՝ խմբակցությունները պետք է իրավիճակը պարզաբանեին, բայց մենք ամեն ինչ կանենք բարեկրթության կանոնները պահել։ Կարծում ենք, որ Էդգար Ղազարյանի խոսքը բարեկրթության նորմի ընդհանուր ձևափաչի մեջ խնդրահարույց էր»։

Նա նաև ընդգծեց, որ ՔՊ-ում էլ կան պատգամավորներ, ովքեր բավական խնդրահարույց են։ «Ամեն դեպքում, տեղի է ունեցել բարեկրթության ներմերի խախտում, որը կպարզաբանվի։ Կարծում եմ՝ ամեն դեպքում էմոցիոնալ պոռթկում է եղել, բայց խնդիրները լուծելու համար են, ոչ թե էլ ավելի բարդացնելու»,-ասաց նա։

Նշենք, որ Էդգար Ղազարյանն ԱԺ-ում իր ելույթի ժամանակ սուր քննադատել է իշխող «Քաղաքացիական պայմանագրին»՝ մեղադրելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ «ղարաբաղյան բանակցությունները տապալելու ու պատերազմի, հազարավոր երիտասարդ զոհերի, արցախցիներին տնավեր դարձնելու» համար: Ղազարյանն ամփոփել է՝ ասելով՝ «սա է այս իշխանության դեմքը՝ պատերազմ, զոհեր, կորուստներ և պարգևավճարներ», և իշխող կուսակցությանը մեղադրեց զինվորների կյանքը «սրիկայաբար շահարկել» փորձելու մեջ:

  • Կիսվել: