չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
ԵՄ-ն Երևանին որևէ այլընտրանք չի առաջարկում Մոսկվայի հետ կապերի փոխարեն․ Կալուգին

ԵՄ-ն Երևանին որևէ այլընտրանք չի առաջարկում Մոսկվայի հետ կապերի փոխարեն․ Կալուգին

Ռուսաստանը և Հայաստանը կապված են անվտանգության պարտավորություններով, սակայն Եվրամիությունը Երևանին այս ոլորտում որևէ իրական այլընտրանք չի առաջարկում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը և Հայաստանը կապված են մի շարք համաձայնագրերով, որոնք «պաշտպանում են հանրապետության անվտանգությունը»։ «ՀԱՊԿ-ն մնում է այս ճարտարապետության կարևոր տարր։ Մեզ համար Երևանի կողմից կազմակերպությանը անդամակցության «սառեցումը» չի փոխում այդ պարտավորությունների էությունը։ Դժվար է պատկերացնել, թե ինչ կարող է փոխարինել նման երաշխիքներին։ Ինչպես տեսանք, ԵՄ-ի կողմից Երևանում անցկացված գագաթնաժողովների ժամանակ ոչ ոք իրական այլընտրանք չառաջարկեց», – նշել է դիվանագետը։

Ըստ նրա՝ Ռուսաստանը, իր հերթին, «ոչ միայն առաջարկել է այն, ինչ կարող է, այլև տարիներ շարունակ փաստացի և արդյունավետորեն ապահովել է Հայաստանի կայունությունն ու անվտանգությունը»։

«Մենք Հայաստանի հիմնական հիմանական գործընկերն ենք։ 2025 թվականի վերջին նրա արտաքին առևտրաշրջանառության 36%-ը մեր երկրի հետ էր (մինչդեռ ԵՄ-ն կազմում էր մոտ 10%)։ Գյուղատնտեսական արտադրանքի 98%-ը և թունդ ալկոհոլային խմիչքների 78%-ը գնում է ռուսական շուկա։ Արտաքին առևտրային գործարքների 98%-ը կատարվում է ազգային արժույթներով։ Ռուսաստանը էներգետիկ և պարենային անվտանգության երաշխավորն է։ Միևնույն ժամանակ, Հայաստանի համար կենսականորեն կարևոր ապրանքներն ու էներգետիկ ռեսուրսները մատակարարվում են շուկայական գներից զգալիորեն ցածր գներով», – եզրափակել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության գերատեսչության ղեկավարը։

  • Կիսվել: