ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ելույթն իր մեջ պարունակում է շանտաժի էլեմենտ․ Մակունցը՝ Ալիևի հայտարարության մասին

Ելույթն իր մեջ պարունակում է շանտաժի էլեմենտ․ Մակունցը՝ Ալիևի հայտարարության մասին

Վերջին ելույթն իր մեջ պարունակում է շանտաժի էլեմենտ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Ադրհեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին։

Նշենք, որ Ալիևը հայտարարել էր՝ եթե բանակցությունները առարկայական չլինեն, չեն մասնակցի դրանց։

«Շատ քիչ բան էր փոխվել Ալիեւի վերջին եւ դրան նախորդած ելույթի միջեւ․ ի՞նչ է նշանակում հրաժարվել բանակցություններից։ Հայաստանի Հանրապետությունը դրա պատասխանը տվել է արդեն, որ բոլոր պրոցեսները պետք է տանեն հարցի խաղաղ կարգավորմանը, իսկ մնացյալ ցանկացած զարգացման Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է եւ ամեն կերպ պաշտպանելու է մեր հայրենակիցների անվտանգությունը»,- իր խոսքում նշեց Մակունցը։

 

  • Կիսվել: