շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Եթե բանակցությունները առարկայական չլինեն, մենք չենք մասնակցի դրանց․ Ալիև

Եթե բանակցությունները առարկայական չլինեն, մենք չենք մասնակցի դրանց․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ Մինսկի խմբին քննադատել է «պասիվության» համար: Նա ադրբեջանական մի շարք ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանը չի փոխելու իր դիրքորոշումը ԼՂ հակամարտության հարցում։

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի արձագանքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն առ այն, որ «Ղարաբաղը Հայաստան է»: 

«Այդ հայտարարությունը տապալում է բանակցությունները և դրանք անիմաստ դարձնում: Այսօր կարգավորման բանակցություններ փաստացիորեն չկան, Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների տեսակոնֆերանսներից էլ ոչ մի օգուտ չկա: Դա զուտ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության իմիտացիա է: Եթե բանակցությունները առարկայական չլինեն, մենք չենք մասնակցի դրանց»,-ասել է Ադրբեջանի նախագահը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: