երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Եկող տարին ՀՀ-ի ու Չինաստանի հարաբերությունների զարգացման առումով առավել բուռն կլինի. Նազարյան

Եկող տարին ՀՀ-ի ու Չինաստանի հարաբերությունների զարգացման առումով առավել բուռն կլինի. Նազարյան

Որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար՝ գործընկերներիս հետ այսօր հանդիպել եմ դիվանագիտական առաքելությունն ավարտող Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Տյան Էռլոնի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:

՛՛Մեծ է դեսպան Տյան Էռլոնի ավանդը Հայաստանի եւ Չինաստանի ու մասնավորապես երկու երկրների խորհրդարանների հարաբերությունների զարգացման գործում, իսկ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի Հանրապետության առաջնահերթություններից մեկն է:

Վստահ եմ, որ Հայաստանն ու Չինաստանը հարաբերությունների զարգացման մեծ ներուժ ունեն եւ եկող տարին այդ առումով առավել բուռն կլինի՛՛,-նշել է նա:

 

  • Կիսվել: