ուրբաթ, հունիս 21
21 / 6 / 2024
Եկեք անենք անհրաժեշտը, հետո հնարավորը, և կտեսնեք, թե ինչպես ենք անում անհնարինը․ Պետրոսյան

Եկեք անենք անհրաժեշտը, հետո հնարավորը, և կտեսնեք, թե ինչպես ենք անում անհնարինը․ Պետրոսյան

Մեր նպատակը հայկական պետություն ունենալն է, ոչ թե ձևով, այլ բովանդակությամբ, որի հիմքում կլինի արդարությունը, արժանապատվությունը, պայքարը։ Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Երբ մեզ սպառնում են պատերազմով, և ասում, որ պետք է հրաժարվենք մեր անցյալից, ինքնությունից, արժանապատվությունից, որպեսզի մեր վրա պատերազմ չբերենք, նրանք ամենավախեցած, ամենաստոր մարդիկ են, որոնք խորքում ստում են, որովհետև խաղաղությունը միայն կարող է լինել ոչ միայն մեր ներսում, այլ նաև ողջ տարածաշրջանում՝ կենսունակ և հզոր Հայաստանի պարագայում։ Հայաստանը կորցրել է իրավունք ունենալու իրավունքը, ցավոք, մենք այսօր չենք կարողանում աշխարհի կանոնները ընկալել։ Մենք կարծում ենք, թե մեզ ինչ-որ մեկը մեզ իրավունք պիտի նվիրի, բայց իրավունքը մենք պետք է վաստակենք»:

Պետրոսյանը հայտարարեց, որ իրենք պատրաստ են պատասխանատվություն ստանձնել մեր ներկայի համար․ «Եկեք անենք անհրաժեշտը, հետո հնարավորը, և կտեսնեք, թե ինչպես ենք անում անհնարինը։ Մեր խնդիրն է այսօր իրականացնել անհրաժեշտը»։

Նա նաև նշեց, որ մեզանից այսօր վերցնում են նույնիսկ անցյալը․ «Ջանք ու եռանդ չխնայել այս անհրաժեշտն իրականացնելու հարցում։ Մեզ մի քայլ է պակասում այդ անհրաժեշտից»։

  • Կիսվել: