ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Եկել եմ աշխատելու, շարունակելու եմ իմ գործունեությունը. Ալվինա Գյուլումյանն՝ իրեն ուժով հեռացնելու մասին

Եկել եմ աշխատելու, շարունակելու եմ իմ գործունեությունը. Ալվինա Գյուլումյանն՝ իրեն ուժով հեռացնելու մասին

Այսօր եկել եմ աշխատելու, շարունակելու եմ իմ գործունեությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը:

Հարցին՝ մտահոգություն չունի արդյո՞ք, որ իրեն կարող են ուժով հեռացնել, ինչպե՞ս է կարգավորվում հարցը, տիկին Գյուլումյանը նշեց, որ հարցը կարգավորվում է որոշակիորեն սահմանված կարգով.

«Որևէ մեկը դեռևս չի արձանագրել, որ իմ լիազորություններն ավարտված են:

Սահմանադրական նորմն ընդունվել է, սակայն գոյություն ունի սահմանադրական դատարանի մասին օրենք, որով կարգավորվում է ՍԴ կազմակերպումն ու գործունեությունը: Այս պարագայում, օրենքի ուժով մենք դեռևս շարունակում ենք աշխատել:

Դատարանում, երբ որևէ մեկի լիազորությունները դադարել են, այդ մասին դատարանի նիստի արձանագրային, այսպես ասած, որոշում է ընդունվել, որով հաստատվել է տվյալ անձի լիազորությունների դադարեցման փաստը:

Առայժմ այդպիսի փաստաթուղթ չկա: Իսկ հայտարարությունները ոչ իմ, ոչ էլ ձեր աշխատանքից ազատվելու հիմք չեն»:

  • Կիսվել: