ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Չեմ պատրաստվում դառնալ դատական համակարգի «մեղքերի քավության նոխազը». ՍԴ դատավորի թեկնածու

Չեմ պատրաստվում դառնալ դատական համակարգի «մեղքերի քավության նոխազը». ՍԴ դատավորի թեկնածու

Ես ամենևին չեմ պատրաստվոևւմ արդարացնել նորանկախ Հայաստանում գոյություն ունեցած դատական համակարգի խնդիրները: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը, ով նախքան այդ հանդիպում էր Իմքայլական պատգամավորների հետ։

Դիտարկմանը, որ իր հայրը ժամանակին եղել է դատավոր, մարտի 1-ի գործի հետ կապ ունի, Ավետիսյանն ասաց, որ հարցը տարբեր ասպեկտներով քննարկվել է.

«Իմ հոր հետ կապված հարցադրումների առումով նշեմ, որ անհրաժեշտ է հստակ պարզել՝ Վճռաբեկ դատարանի գործառույթը, արդյո՞ք այն գործ քննող դատարան է, թե՝ ոչ, արդյո՞ք առկա են հստակ փաստեր, թե խոսում ենք ենթադրությունների մասին։ Ես չեմ պատրաստվում դառնալ «դատական համակարգի մեղքերի քավության նոխազը»։ Իմ հայրն արդեն 5 տարի է թոշակի է գնացել ու ես չեմ պատկերացնում այդ պրոցեսների ազդեցությունը ՍԴ-ում իմ հետագա գործունեության վրա»։

Լրագրողների հետ զրույցում Ավետիսյանը նշեց, որ հանդիպմանը պատգամավորները հնչեցրել են ինչպես սոցցանցերում, մամուլի կողմից բարձրացված հարցերը, այնպես էլ հարցեր, որոնք լրատվամիջոցնրի կողմից չեն հնչեցվել.

«Ես հնարավորինս անկեղծ պատասխանել եմ, ներկայացրել իմ վերաբերմունը, մոտեցումները: Կարծում եմ, որ դա թույլ կտա իմքայլական պատգամավորներին ձևավորել մոտեցում»:

 

 

  • Կիսվել: