ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՍԴ նախկին դատավորները ՄԻԵԴ գանգատ են ներկայացրել․ ՀՀ կառավարությանը հարցաշար է ուղարկվել

ՍԴ նախկին դատավորները ՄԻԵԴ գանգատ են ներկայացրել․ ՀՀ կառավարությանը հարցաշար է ուղարկվել

ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը ՄԻԵԴ գանգատ են ներկայացրել։ InfoPort-ին այս մասին հայտնեց ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Ըստ այդ փոփոխությունների, որոնք ուժի մեջ են մտել հունիսի 26-ին, դադարում է ՍԴ երեք դատավորների՝ Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի և Ալվինա Գյուլումյանի պաշտոնավարումը, ինչպես նաև դադարում է Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը ՍԴ նախագահի պաշտոնում: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դիմել է ՍԴ՝ վիճարկելով սահմանադրական փոփոխությունների սահմանադրականությունը:

Գյուլումյանը փոխանցեց, որ իրենց իրավունքները խախտվել են և պահանջում են կառավարությանը պարտավորեցնել որոշակի գործողություններ անել։ Նրանց գանգատում նշված է, որ ՄԻԵԴ-ը կիրառի հայցի ժամանակավոր միջոցներ, ինչը նշանակում է, որ ՄԻԵԴ-ը գանգատը կքննի արագացված ընթացակարգով և իր դիրորոշումը կներկայացնի առաջիկա օրերի ընթացքում։

Նշենք, նար որ ՄԻԵԴ-ն արդեն գրանցել է գանգատն ու հատուկ հարցաշար ուղարկել ՀՀ կառավարությանը՝ դատավորների լիազորությունների դադարեցման հիմքերի ու ընթացակարգի վերաբերյալ։

 

  • Կիսվել: