Էջմիածնի կադաստրի պետի տան խուզարկության ժամանակ 110 սեփականության վկայական է հայտնաբերվել. Պողոսյան
Էջմիածնի կադաստրի պետի տան խուզարկության արդյունքում հայտնաբերվել է 110 սեփականության վկայական: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Նախաքննությանը չեմ խառնվում, ասեմ նախապես, որ չշահարկվի, բարձրաձայնում եմ տեղեկություններ, որ հասել են ինձ, խուսափելու համար հետագա խնդիրներից։
Շիրազ Հարությունյանի տան խուզարկության արդյունքում, ով էջմիածնի 15 տարվա կադաստրի պետն է, գտնվել է 110 սեփականության վկայական, չգիտեմ ինչ ընթացքում է քրգործը, բայց գիտեմ, որ նշված անձնավորությունը արդեն խուճապահար, հետին թվով պայմանագրեր է կնքում, բա եթե ազատության մեջ լինի կկնքի, բա ինչ կանի, ինչո՞վ է առավել Մանվել Գրիգորյանից, մոտ 100 սեփականության վկայական էլ Մանվելի տանն էին գտել։ Բայց քնչական մարմինները կարծես շատ հանգիստ են այս հարցում։
Գրում եմ սա հրապարակային հիմա, որ հետո բոլորը ովքեր ներգրավված կլինեն սրա մեջ օրենքի առաջ պատասխան տան։ Ես զգուշացրել էի»: