կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Էդմոն Մարուքյանը երեք տարի աշխատել է, կատարել է Նիկոլ Փաշինյանի հանձնարարականները և հրամանները. ես չեմ լսել որևէ տարաձայնության մասին. Վաղարշակ Հակոբյան

Էդմոն Մարուքյանը երեք տարի աշխատել է, կատարել է Նիկոլ Փաշինյանի հանձնարարականները և հրամանները. ես չեմ լսել որևէ տարաձայնության մասին. Վաղարշակ Հակոբյան

Առնվազն ես չգիտեի Էդմոն Մարուքյանի հետ որեւէ տարաձայնության մասին: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ խոսելով Էդմոն Մարուքյանի՝ ազատման դիմում գրելու մասին, որը նա պատճառաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած անհամաձայնություններով:

Պատգամավորը, մասնավորապես, նշեց. «Էդմոն Մարուքյանը համարվում էր Նիկոլ Փաշինյանի ենթական եւ ես վարչապետի եւ պարոն Մարուքյանի միջեւ որեւէ տարաձայնության մասին չգիտեի, ձեզնից լսեցի: Լայվերին չեմ հետեւում, ավելի ուշադիր կլինեմ:

Առնվազն երեք տարի ինքը Նիկոլ Փաշինյանի ենթակայության տակ պաշտոն է զբաղեցրել, եւ այդ ընթացքում ես չեմ լսել, որ խոսի տարաձայնությունների մասին: Ես նույնիսկ չգիտեմ՝ ինչ հանգամանքներում է նա ազատվել կամ հեռացվել աշխատանքից: գուցե Նիկոլ Փաշինյանն է դժգոհ եղել:

Էդմոն Մարուքյանը երեք տարի աշխատել է, կատարել է Նիկոլ Փաշինյանի հանձնարարականները եւ հրամանները: Ես չեմ լսել որեւէ տարաձայնության մասին եւ չեմ կարող մեկնաբանել մի բան, որը չգիտեմ: Մենք անգամ չգիտենք՝ Էդմոն Մարուքյանը վարչապետի հանձնարարությունները լավ է կատարել, թե վատ»:

  • Կիսվել: