կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Ֆրանսիացի համանախագահի հետ հանդիպմանն ԱԽ քարտուղարն ընդգծել է ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո ԼՂ հիմնախնդրի տևական կարգավորման անհրաժեշտությունը

Ֆրանսիացի համանախագահի հետ հանդիպմանն ԱԽ քարտուղարն ընդգծել է ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո ԼՂ հիմնախնդրի տևական կարգավորման անհրաժեշտությունը

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 11-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: 

Ինչպես տեղեկացրին ԱԽ գրասենյակից, ողջունելով համանախագահի այցը Երևան` ԱԽ քարտուղարն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը: Այս համատեքստում համանախագահ Ռոքֆոյն ևս շեշտել է Ֆրանսիայի շահագրգռվածությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի պահպանման և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում:

Զրուցակիցները հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել ինչպես տարածաշրջանային հարցերի, այնպես էլ Հայաստանի ու Ադրբեջանի միջև գոյություն ունեցող անվտանգային հիմնախնդիրների վերաբերյալ:

  • Կիսվել: