երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ԵԱՀԿ Մինսկի խումբը գոյություն ունի. Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը՝ ԵՄ առաքելության մասին

ԵԱՀԿ Մինսկի խումբը գոյություն ունի. Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը՝ ԵՄ առաքելության մասին

ԵՄ առաքելությունը Հայաստանում լինելու է սահմանային գոտում կայունության խթանումը, տեղում խաղաղության մթնոլորտի ստեղծումը և ԵՄ միջնորդական ջանքերին աջակցելը։ Այս մասին ասել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լուլոն՝ մեկնաբանելով Հայաստանի սահմանին ԵՄ դիտորդների առաքելության հարցը։

Նշելով, որ ԵՄ-ն դատապարտել է Ադրբեջանի հարձակումները Հայաստանի հետ սահմանին և նրա ինքնիշխան տարածքի օկուպացումը, Լույոն ընդգծել է. «Այս քաղաքացիական հսկողությունն ուղղված չէ որևէ մեկի դեմ, դրա նպատակը տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելն է։ ԵԱՀԿ Մինսկի խումբը դեռ չի լուծարվել, կա, չի աշխատում միասին, այսինքն՝ երեք համանախագահները միասին չեն աշխատում, բայց մեզ համար՝ որպես Մինսկի խմբի համանախագահներ, մեր առաքելությունը միշտ կա. ինչը նշանակում է շարունակել աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հարցում»։

  • Կիսվել: