երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
ԵԱՀԿ Մինսկի խումբը շուտով նշելու է իր 30-ամյա հոբելյանը և թոշակի է գնալու․ Ալիև

ԵԱՀԿ Մինսկի խումբը շուտով նշելու է իր 30-ամյա հոբելյանը և թոշակի է գնալու․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն ուղղված էր ոչ թե ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, այլ՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների օկուպացիան հավերժացնելուն:

«Միջնորդների մասով ուզում եմ նշել, որ, ցավոք, հիմա էլ Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են Մինսկի խմբի մասին։ Կարծում եմ՝ դատարկ է և իմաստ չունի։ Մինսկի խումբը փաստացի կաթվածահար է եղել 2019 թվականին։ Եթե ​​հիմա նայենք այս խմբի առաջարկների պատմությանը, ապա ևս մեկ անգամ կտեսնենք, որ այն չի ստեղծվել այս խնդիրը (ղարաբաղյան հակամարտության կարգավորում) լուծելու համար։ Այն ստեղծվել է ադրբեջանական տարածքների օկուպացիան հավերժացնելու համար», - ասել է Ալիևը՝ ելույթ ունենալով Շուշիում կայացած աշխարհի ադրբեջանցիների համագումարում։

«Ինձ հաճախ են հարցնում, թե ինչ է լինելու ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ։ Ես ասել եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը 2022 թվականին կնշի իր 30-ամյակը, իսկ հետո թոշակի կանցնի», - հավելել է Ալիևը։

  • Կիսվել: