երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հնարավոր է այցելեն տարածաշրջան. ՌԴ դեսպան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հնարավոր է այցելեն տարածաշրջան. ՌԴ դեսպան

ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքներն ընթանում են: Այս մասին Հաղթանակի զբոսայգում լարգրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Նրանք միմյանց հետ կապի մեջ են: Հնարավոր է այցելեն տարածաշրջան, այնպես որ գործընթացը չի դադարել»,- ասաց Կոպիրկինը:
 

Հարցին` արդյոք հնարավոր են բարձր մակարդակի հանդիպումներ, դեսպանը պատասխանեց, որ այդ մասով տեղեկություններ չունի:

  • Կիսվել: