երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ձևավորում ենք «Արցախ» նախաձեռնությունը․ ԱԺ պատգամավոր

Ձևավորում ենք «Արցախ» նախաձեռնությունը․ ԱԺ պատգամավոր

ԱԺ պատգամավորներ  Թագուհի Թովմասյանը, շմ գործընկերներ Աննա Գրիգորյանն ու Սոֆիա Հովսեփյանը ձևավորում են «Արցախ» նախաձեռնություն։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ընթացքում հայտարարեց  պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Մենք պատրաստվում ենք թեկուզ կարճաժամկետ այս խորհրդանում լինել Արցախի ձայնը, որովհետև մինչև հիմա մենք ունենք միայն այսպիսի ֆորմատ՝ Արցախի հետ բարեկամական խումբ: Այդպիսի տարբեր բարեկամական խմբեր ունենք տարբեր երկրների հետ: Կարծում եմ, որ Արցախի մասով հատուկ ընդգծված վերաբերմունք պետք է ունենանք: Հատկապես պատերազմից հետո, երբ մինչև այդ մենք պատկերացում ունեինք, որ Հայաստանն է Արցախի անվտանգության երաշխավորը, հիմա վստահաբար կարող ենք ասել, որ Արցախն էր Հայաստանի անվտանգության երաշխավորը: Եվ Գեղարքունիքում ու Սյունիքում մենք մեր մաշկի վրա դա զգում ենք, թե թշնամուն քանի կմ հեռու էր պահում Արցախը»,-ասաց Թովմասյանը:

Նրա խոսքով՝ Արցախի հարցը, կարծես թե դուրս է եկել խորհրդարանի օրակարգից․ «Մենք Արցախը մոռացել ենք, տպավորություն է, թե հանձնեցինք ու պրծանք»։

  • Կիսվել: