երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ձերբակալվել և բերման են ենթարկվել հայուրավոր քաղաքացիներ. սա այլևս հանցակցություն է ցեղասպանությանը. Սաղաթելյան

Ձերբակալվել և բերման են ենթարկվել հայուրավոր քաղաքացիներ. սա այլևս հանցակցություն է ցեղասպանությանը. Սաղաթելյան

Այս պահին ոստիկանությունը բիրտ և անհամաչափ ուժ է կիրառում փողոցում ակցիաներ իրականացնող քաղաքացիների նկատմամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

՛՛Ձերբակալվել և բերման են ենթարկվել հայուրավոր քաղաքացիներ:

ՀՀ ոստիկանությունը՝ ոստիկանապետից մինչև շարքային կատարող, իրենց գործունեությամբ նպաստում և հանցակից են դառնում Նիկոլի և Ալիևի ցեղասպան գործունեությանը։ Սա այլևս հանցակցություն է ցեղասպանությանը։

Դուք այլևս չեք ծառայում ՀՀ-ին, այլ կատարում եք թրքահպատակ իշխանությունների ապօրինի որոշումները, որի համար պատասխան եք տալու։

Հ․Գ. Փաստաբանները և ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները այցելում են ոստիկանական բաժանմունքներ՛՛,-նշել է նա։

 

 

  • Կիսվել: