Ձեր ֆիասկոն ապահովված է. Հարությունյանը՝ «Մեր ձևով» շարժման մասին
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Մեր ձևով» շարժման այսօրվա հանրահավաքին:
«Պատճառներից մեկը, թե ինչու ձեր խմբակը որևէ շանս չունի առաջիկա ընտրություններում: Էսքան անադեկվատություն, էսքան ախմախություն, որ դուք եք գրում մեր մասին, երաշխավորում է ձեր ֆիասկոն:
Ու քանի որ դուք դրանից դուրս ուրիշ բանի ունակ չեք, 2026-ի հունիսին էլ ֆիասկոն ապահովված է: Շարունակեք խայտառակվել»,-նշել է նա:



