շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ձեր բարձր որակների շնորհիվ զարգացում ու առաջընթաց է ապահովվում բոլոր ոլորտներում. Երևանի քաղաքապետ

Ձեր բարձր որակների շնորհիվ զարգացում ու առաջընթաց է ապահովվում բոլոր ոլորտներում. Երևանի քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ կանանց միջազգային օրվա առթիվ.

«Սիրելի՛ կանայք,

Սրտանց և ջերմորեն շնորհավորում եմ ձեզ գարնանային այս լուսավոր օրվա՝ Կանանց տոնի առթիվ։ Անգնահատելի է աշխարհն ավելի գեղեցիկ ու ներդաշնակ դարձնելու ձեր մղումն ու կամքը. սեր ու հոգատարություն սփռելով ամենուր:

Երախտագիտության և գնահատանքի ջերմ խոսքերս եմ ցանկանում հղել հատկապես Երևանի քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում աշխատող կանանց: Ձեր բարձր մարդկային ու աշխատանքային որակների շնորհիվ զարգացում ու առաջընթաց է ապահովվում կրթության, տրանսպորտի, առողջապահության, գիտության, մշակույթի, սոցիալական, բնապահպանության և այլ ոլորտներում:

Ձեզ առողջություն, սեր և մասնագիտական վերելքներ եմ մաղթում:
Երջանիկ և սիրված եղեք, շնորհավոր Մարտի 8»:

  • Կիսվել: