կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Դուք ասում եք՝ «Шурик, это не наш метод», ես էլ ասում եմ՝ «надо, Федя, надо!». Վլադիմիր Վարդանյանը՝ ընդդիմությանը

Դուք ասում եք՝ «Шурик, это не наш метод», ես էլ ասում եմ՝ «надо, Федя, надо!». Վլադիմիր Վարդանյանը՝ ընդդիմությանը

Երբ ասում եք՝ դատավորները լավն են, վատն են, ո՞ւր էիք այսքան ժմանակ, բարի գալուստ, որ վերադարձել եք Ազգային ժողով: Այս մասինայսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ դիմելով ընդդիմությանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Շատ շնորհակալ եմ, որ եկել եք եւ մասնակցում եք դատական իշխանության ձեւավորմանը: Կարեն Անդրեասյանը լավը չէ, գայիք, մասնակցեիք ընտրությանը, թեկնածու առաջադրեիք: Վատն են դատավորները, գայիք, ձեր քվեով օժանդակեիք այս կամ այն թեկնածուին: Գայիք ասեիք՝ սա մեր սրտի դատավորն է:

Մյուս կողմից՝ ճիշտ եք, ասում եք՝ էս խայտառակ ՍԴ-ն էդ խայտառակ Հռոմի ստատուտը վավերացրեց, ապօրինի որոշում կայացրեց, ո՞նց կարելի է հանդուրժել այդ դատարանը: Գուցե երեւի նրա համար, որ այդ նույն դատարանը հնարավորություն է տվել ձեր քաղաքական թիմի առաջնորդին հայտնվել այստե՞ղ: Գուցե երեւի նրա համար, որ մենք ասել ենք՝ մեզ համար մեր եւ ձեր դատավորներ չկա՞ն՛՛:

Վարդանյանը հայտարարեց, որ ե՛ւ Արմեն Դանիելյանը, ե՛ւ Արսեն Նիկողոսյանը լավ դատավորներ են, որովհետեւ պրոֆեսիոնալ են:

՛՛Ես Իսրայելի վրա եմ զարմանում, ո՞նց մեր ընդդիմության փորձը չեն կրկնօրինակում: Հարձակում է տեղի ունեցել, մի հատ գային, կառավարության հրաժարական պահանջեին, չեն հասկանում, էլի...

Չի կարելի չգալ ԱԺ, չմասնակցել քննարկումներին, որեւէ բովանդակային հարց չտալ դատավորներին, հետո բողոքել դատական իշխանությունից: Այս երեք տարում ընդդիմությունը որեւէ հարցով հարակից զեկուցմամբ հանդես եկե՞լ է, թե ոչ: Ժողովր.դավարությունն ամենաթողություն չէ, այն կարող է շատ կոշտ լինել:

Ձեր ընտրողներին ավելի շատ հուզում է, որ դատական նիստերը երկար են տեւում, որ գործի վերջնարդյունք չի լինում, դատավորչը նիստը հետ է գցում: Իսկ ձեզ հետաքրքրում է կոնկրետ անձանց կոնկրետ խափանման միջոցի թեմաներ՛՛,-նշեց Վարդանյանը:

Իր ելույթի վերջում նա մի դրվագ հիշեց ՛՛Операция Ы՛՛ ֆիլմից՝ ասելով. ՛՛Երբ հայտնի խուլիգանին բռնում է եւ փորձում է պատժել, նա ասում է՝ ՛՛Шурик, вы же комсомолец, это не наш метод՛՛: Այսինքն ամեն ինչ կարելի է անել, բայց հենց բախվում եք պետական իշխանության արձագանքին, միանգամից ասում եք. ՛՛Что вы делаете, это не наш метод՛՛: Պատասխանը այստեղ հստակ է. ՛՛Надо, Федя, надо!՛՛:

 

  • Կիսվել: