երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Դու ո՞նց կարաս խղճաս ինչ-որ մեկին, քանզի ինքդ խղճահարության առիթ ես. Գևորգ Պետրոսյանը՝ Լոռվա մարզպետին

Դու ո՞նց կարաս խղճաս ինչ-որ մեկին, քանզի ինքդ խղճահարության առիթ ես. Գևորգ Պետրոսյանը՝ Լոռվա մարզպետին

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը դիմել է Լոռվա մարզպետ Անդրեյ Ղուկասյանին։ Նրա գրառման մեջ ասվում է

"Ոչ ոք չի կասկածում, որ ինքնահաստատման անհագ փափագ ունես...
Ափսոսում եմ, որ օգտագործվելուց մահաբեր հսճույքի հասնելու սեփական փորձդ վերագրում ես ուրիշներին։
Դու ո՞նց կարաս խղճաս ինչ-որ մեկին, քանզի ինքդ խղճահարության առիթ ես: Վրեդ ծածկի, չմրսես...
Այ ապիկար, հերիք չի՞ մարզի գյուղապետերին հաթաթա տաս, որ դիմում գրեն, դուրս գան:
Ա՜յ անզոր մարդ, ջոկի՞ր, որ քեզ բանի տեղ դնող չկա, ա՜յ անկարող...
Ա՜յ թայֆաբազ, կադրային ջարդդ անհաջող ավարտ ունեցավ...
Ի թիվս նաև այլ մարզպետների, դու էլ ես ոգևորվել ու «ֆաս» հրահանգ ստացել Ծառուկյանի դեմ:
Ա՜յ տղա, դու էս մոլորակի վրա մենակ մի մարդու կարող ես խղճալ, ու էտ միակ խղճուկը դու ես:
Դու էնքան ես տարվել պաշտոնդ պահելու մոլուցքով, որ լրիվ կորցրել ես իրականության զգացումը:
Մեղք ես, քեզ լավ նայի, չմրսես, էլի եմ ասում, վրեդ ադիալ գցի"։

  • Կիսվել: