Դիտարկվում է Ռուսաստանն ահաբեկչության հովանավոր երկրների ցուցակում ներառելու հարցը․ Բլինկեն
ԱՄՆ-ը դիտարկում է Ռուսաստանն ահաբեկչության հովանավոր երկրների ցուցակում ներառելու հարցը, հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
«Մենք դիտարկում ենք դա։ Իմ կարծիքով՝ կասկած չկա առ այն, որ ռուսներն ահաբեկում են ուկրաինացիներին»,-ասել է նա Սենատի կոմիտեում լսումների ժամանակ։
Բլինկենը նշել է, որ համապատասխան ճանաչման գործընթացում կան հարցեր։ Փաստաբանները ներկայում ուսումնասիրում են, թե ինչպես վստահ լինել նրանում, որ որոշումը համապատասպանում է օրենսդրության պահանջներին, ասել է նա։
Հիշեցնենք, որ Ռուսաստանն Ուկրաինայում ռազմական օպերացիա է սկսել փետրվարի 24-ին։