ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Դիմադրություն» շարժման այսօրվա հավաքն ավարտվեց ԱԱԾ-ի մոտ

«Դիմադրություն» շարժման այսօրվա հավաքն ավարտվեց ԱԱԾ-ի մոտ

«Դիմադրություն» շարժման այսօրվա հավաքն ավարտվեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը հայտարարեց, որ հանրահավաքը տեղի կունենա հունիսի 24-ին Ֆրանսիայի հրապարակում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Դիմադրություն» շարժման մասնակիցներն այսօր հավաքվել էին Ֆրանսիայի հրապարակում, որտեղից երթով շարժվել էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ, Ոստիկանության եւ ԱԱԾ շենքեր։

Շարժման մասնակիցները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի մոտ վանկարկում էին՝ «առանց ՔՊ Հայաստան», «Նիկոլ, մարդասպան»։ Մասնակիցները նաեւ կարմիր ներկ էին լցրել շենքի մոտ։

Հավաքի վերաբերյալ ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում գրել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը. «Երեկ հերթական արյունալի միջադեպն է տեղի ունեցել Հայաստանում իշխող ուժի ներկայացուցիչների մասնակցությամբ, ունենք երեք զոհ, չորս վիրավոր ու իշխանության լկտի, հանցավոր պահվածք: Այս ամենաթողության մթնոլորտի ստեղծման մեղավորներն ու պատասխանատուները պետք է օր առաջ հեռանան: Այս արյունաբեր ընթացքը պետք է կասեցնել»։

  • Կիսվել: