շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Դիմադրության ճակատը վերջ կդնի Պաղեստինն օկուպացնողների ամոթալի կյանքին. ԻՀՊԿ

Դիմադրության ճակատը վերջ կդնի Պաղեստինն օկուպացնողների ամոթալի կյանքին. ԻՀՊԿ

ԻՀՊԿ-ն հայտարարություն է տարածել, որում ասված է. «Դիմադրության ճակատը, հատկապես պաղեստինցի խիզախ մարտիկները, վերջ կդնեն Պաղեստինն օկուպացնողների ամոթալի կյանքին»:

Հղում անելով ԻՌՆԱ-ին՝ Pars Today-ը հաղորդում է, որ Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքի վրա իրականացված հարձակման հետևանքով Դիմադրության ճակատի քաջարի հրամանատարների, այդ թվում՝ սրբավայրերի պաշտպան գեներալ-մայոր Մոհամմադ Ռեզա Զահեդիի և բրիգադի գեներալ Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմիի փառավոր նահատակության առաջին տարելիցի կապակցությամբ հրապարակված ուղերձում նշել է, որ հաղթանակն անկասկած լինելու է հակասիոնիստական ու հակաիմպերիալիստական պայքար մղող Դիմադրության ճակատինը։

Հայտարարության մեջ ասված է․ ««Ալ-Աղսայի փոթորիկ» հերոսական և պատմական գործողությունից և օկուպանտ ու հանցագործ Սիոնիստական ռեժիմի ռազմավարական ու անուղղելի պարտությունից հետո, ռեժիմն ու իր աջակիցներն հանցագործությունների շրջանակն ընդլայնեցին դեպի Սիրիա և Լիբանան:

2024թ․ ապրիլի 2-ին այս կեղծ վարչակարգի օդանավերը միջազգային կանոններին հակասող մեծ ոճիր գործեցին և հրթիռակոծեցին Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքը, նպատակ ունենալով թուլացնել Դիմադրության ճակատն ու Երուսաղեմի ազատագրման պայքարը։ Այդ հանցագործության հետևանքով նահատակվեցին սրբավայրերի պաշտպան հրամանատարները։

Սակայն հակառակ սիոնիստների երազանքին, իրադարձությունները, որոնք հաջորդեցին այս ոճրագործությանը և տարածաշրջանում ռեժիմի այլ հանցագործություններին, չկարողացան լռեցնել Դիմադրության հաղթանակի ձայնը։ Սիոնիստական բանակի և հետախուզական ծառայությունների անպարտելիության առասպելը նույնպես ի չիք դարձավ և սիոնսիտները ստիպված եղան ընդունել նվաստացուցիչ զինադադարը»։

ԻՀՊԿ-ն հայտարարության մեջ հարգել է այս հանցագործության, զոհերի, ինչպես նաև նահատակներ Հասան Նասրալլահի, Հաշեմ Սաֆիէդդինի, Իսմայիլ Հանիեյի և Յահյա Սինվարի հիշատակը։

«Տարածաշրջանում սիոնիստական և ամերիկյան դավադրությունները չեն կարողանա կանգնեցնել Երուսաղեմի բռնազավթիչ ռեժիմի սրընթաց անկումն ու ոչնչացումը։ Իսկ դիմադրության ճակատը, հատկապես եռանդուն և խիզախ պաղեստինցի մարտիկները, ի վերջո վերջ կդնեն Պաղեստինն օկուպացնողների ամոթալի կյանքին և Երուսաղեմի ազատագրման մասին լուրը կդառնա համաշխարհային ԶԼՄ-ների առաջին էջերի վերնագիրը»,- ասված է ԻՀՊԿ հայտարարության մեջ։

  • Կիսվել: