Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին 7 տարի անց կրկին օծվեց և վերաբացվեց
Դիարբեքիրի միակ գործող հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին 7 տարի տևած վերանորոգումից հետո մայիսի 7–ին վերաբացվել է հավատացյալների առաջ, հայտնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը։
Եկեղեցին օծվել է Պոլսո հայոց պատրիարք, արքեպիսկոպոս Սահակ Մաշալյանի գլխավորությամբ։
Եկեղեցու բացմանը ներկա են գտնվել Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարար Մեհմեդ Նուրի Էրսօյը, Դիարբեքիրի նահանգապետ Մունիր Քարալօղլուն, իշխող կուսակցության պատգամավորներ եւ բազմաթիվ այլ հյուրեր։
Մայիսի 8–ին տեղի կունենա առաջին պատարագը վերանորոգումից հետո։
Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին վնասվել էր 2015 թվականին թուրք–քրդական բախումների հետևանքով։