ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Դեսպան Մակունցը ԱՄՆ կոնգրեսական Թեդ Դոյչին ներկայացրել է ՀՀ-ի դիրքորոշումը տարածաշրջանում խաղաղության օրակարգի վերաբերյալ

Դեսպան Մակունցը ԱՄՆ կոնգրեսական Թեդ Դոյչին ներկայացրել է ՀՀ-ի դիրքորոշումը տարածաշրջանում խաղաղության օրակարգի վերաբերյալ

Մայիսի 10-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, կոնգրեսական Թեդ Դոյչի հետ։

Դեսպան Մակունցը բարձր է գնահատել Կոնգրեսում հայանպաստ հարցերի առնչությամբ կոնգրեսական Դոյչի ցուցաբերած աջակցությունը։

Հանդիպման ընթացքում դեսպան Լիլիթ Մակունցը ներկայացրել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ 44-օրյա պատերազմից հետո ստեղծված անվտանգային միջավայրը և մարտահրավերները։

Դեսպան Մակունցը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանում խաղաղության օրակարգի վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձ կատարել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին զարգացումներին։

 

  • Կիսվել: