երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Դեսպան Արսեն Առաքելյանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորին

Դեսպան Արսեն Առաքելյանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորին

Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արսեն Առաքելյանը (նստավայրը՝ Քուվեյթ) մայիսի 18-ին իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավոր Նորին Մեծություն Աբդուլլահ Երկրորդ Բին ալ-Հուսեյն ալ-Հաշիմիին։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունից, Աբդուլլահ Երկրորդն իր ջերմ ողջույններն է փոխանցել Հայաստանի ղեկավարությանը և հաջողություն մաղթել դեսպան Առաքելյանին նրա հետագա գործունեության մեջ։

Իր հերթին, դեսպան Առաքելյանը երախտագիտություն է հայտնել թագավոր Աբդուլլահ Երկրորդին բարեմաղթանքների համար և հայտնել ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ գործադրել բոլոր ջանքերը՝ պատմական ամուր հիմքերի վրա կառուցված Հայաստան-Հորդանան բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման և խորացման ուղղությամբ։

 

  • Կիսվել: