շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Դեսպան Աղաջանյանն իր հավատարմագրերը հանձնեց Բելգիայի թագավոր Ֆիլիպին

Դեսպան Աղաջանյանն իր հավատարմագրերը հանձնեց Բելգիայի թագավոր Ֆիլիպին

Հոկտեմբերի 6-ին Բելգիայում ՀՀ դեսպան Աննա Աղաջանյանն իր հավատարմագրերը հանձնեց Բելգիայի թագավոր Ֆիլիպին:  

Արարողությունից հետո տեղի ունեցած զրույցի ընթացքում թագավոր Ֆիլիպը շնորհավորեց դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ վերջինս իր գործունեությամբ կնպաստի հայ-բելգիական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը։

Դեսպան Աղաջանյանը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և նշեց, որ պատրաստ է հնարավոր բոլոր ջանքերը ներդնել հայ-բելգիական համագործակցությունն առավել խորացնելու և ընդլայնելու ուղղությամբ:

  • Կիսվել: