Ռուսաստանը գրոհել է Դնեպրոպետրովսկի և Չեռնիգովի մարզերում Ուկրաինայի զինուժի պահեստների վրա
Ռուսաստանի զինուժը հարվածներ է հասցրել Դնեպրոպետրովսկի և Չեռնիգովի մարզերում գտնվող ուկրաինական զինված ուժերի պահեստներին, տեղեկացնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։
Ինչպես հաղորդվում է՝ թիրախում են եղել Դնեպրոպետրովսկի մարզի Վասիլկովկայի զինամթերքի պահեստը, ռազմական վարչակազմի շտաբը, Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները և երկու ձեռնարկություն՝ «Mining Machines» ՍՊԸ-ն և Դրուժկովկայի մեքենաշինական գործարանը:
Բացի այդ, ռուսական «Geran» անօդաչու թռչող սարքերը հարվածել են Չեռնիգովի մարզի Բերեզնա գյուղում գտնվող ուկրաինական զինուժի զենքի և սարքավորումների պահեստին։



