երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Դավիթ Խաժակյանն ազատ է արձակվել

Դավիթ Խաժակյանն ազատ է արձակվել

Մասիսի ոստիկանական բաժանմունքից ազատ արձակվեցի: Այս մասին ֆեյսբուքում է գրել է Երեւանի ավագանու Լույս խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

«Մասիսի ոստիկանական բաժանմունքից ազատ արձակվեցի: Շնորհակալ եմ ինձ համար անհանգստացողներին, ՄԻՊ ներկայացուցիչներին, ովքեր ծանոթացան բաժանմունքում կարգավիճակիս և իհարկե ԼՀ պատգամավորներին, ովքեր այցելեցին ինձ և ինձ հետ բերման ենթարկվածներին:

Քաղաքական գնահատականը կներկայացնի ԼՀ կառավարման խորհուրդը քննարկումներից հետո»,- գրել  է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ  ԱԱԾ շենքի դիմացից բերման ենթարկվեցին Երեւանի ավագանու ԲՀԿ-ական անդամները, ինչպես նաև Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

  • Կիսվել: