ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դավիթ Խաժակյանին կանչել են 6-րդ վարչություն

Դավիթ Խաժակյանին կանչել են 6-րդ վարչություն

Հարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ, մեկ ժամ առաջ ստացա ծանուցում ներկայանալու ոստիկանության քրեական գործերի գլխավոր վարչություն (6-րդ վարչություն, Նալբանդյան 130) հարուցված քրեական գործի շրջանակներում ցուցմունք տալու: Այս մասին հայտնում է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

<Ժամը 14:30 հրավիրում եմ վարչության դիմաց ասուլիսի, որտեղ հնարավորություն կունենամ ներկայացնելու գործի մանրամասները և գնահատական տալու այս ամենին: Տեղեկացնեմ նաև որ սա երկրորդ քրեական գործն է, որի վերաբերյալ այսօր պետք է բացատրություն ներկայացնեմ:

Հ.Գ. շատ պատահաբար քաղաքապետարանի ուղի եթերը խոտանվել է և խոսքիս 70%ը դուրս է մնացել>: գրել է նա:

  • Կիսվել: